Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժման ղեկավարի տեղակալ մոլլա Մուհամմադ Յակուբը խիստ հրահանգներ է տվել գավառների նահանգապետերին և ոստիկանապետերին՝ դադարեցնել կրակոցները օդ, ինչի հետևանքով Աֆղանստանում մեկ օրում զոհվել կամ վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ: Այս մասին հաղորդվում է Afhan Urdu-ի Twitter-ի էջում. ռեսուրսն իրեն համարում է «Աֆղանստանից ճշմարիտ լուրեր, վերլուծություններ և տեղեկատվություն» ներկայացնող:
«Համոզվեք, որ դուք խստորեն խուսափում եք ձեր գավառում օդ կրակելուց: Ոչ մի դեպքում օդ կրակոցներ չպետք է լինեն: Եթե դա տեղի ունենա ձեր գավառում, դուք դրա համար պատասխանատվություն կկրեք»,- ասել է Յակուբը՝ դիմելով տեղական իշխանություններին: