Արքայազն Ուիլյամն անձամբ օգնել է աֆղան ընտանիքին հեռանալ Քաբուլից
copy image url

Արքայազն Ուիլյամն անձամբ օգնել է աֆղան ընտանիքին հեռանալ Քաբուլից

Արտաքին 3 տարի առաջ - 09:34 04-09-2021

Արքայազն Ուիլյամն անձամբ է միջամտել՝ օգնելու աֆղան սպայի ընտանիքին, որին նա ճանաչում էր Սանդհերստում գտնվող Թագավորական ռազմական ակադեմիայից, Քաբուլից տարհանելու հարցում: Հայտնում է The Evening Standard թերթը:

Ըստ հրատարակության՝ Քեմբրիջի դուքսն իմացել է, որ նախկին կուրսանտը, որին ճանաչել է ռազմական ակադեմիայում սովորելու ժամանակ, փորձել է դուրս հանել իր հարազատներին, երբ թալիբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանը:

Նա խնդրել է թագավորական նավատորմի սպա Ռոբ Դիքսոնին կապ հաստատել տարածաշրջանում անհրաժեշտ մարդկանց հետ, որպեսզի նախկին կուրսանտը և նրա ընտանիքը կարողանան հեռանալ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանից դեպի Մեծ Բրիտանիա կատարվող չվերթով:

Ամենից շատ դիտված