ՀՀ–ն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը և բաշխմանը. նախարար
copy image url

ՀՀ–ն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը և բաշխմանը. նախարար

Ներքին 3 տարի առաջ - 14:04 02-09-2021

Հայաստանն արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը և բաշխմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախորդ տարի Հայաստանում չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են:

«Սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer պրեպարատը»,–ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն:

Ավանեսյանը շեշտեց, որ մարդիկ Հայաստանում այժմ ավելի տեղեկացված են պատվաստանյութերի մասին։

«Մարդիկ տեսնում են, որ իրենց աշխատակիցը, հարևանը, բարեկամը պատվաստվում են և նրանց ոչինչ չի պատահում, և մարդկանց մոտ վստահությունը բարձրանում է»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 636-ով և դարձել 243386:

Վարակն, ընդհանուր առմամբ, երկրում 4876 մարդու կյանք է խլել։



Ամենից շատ դիտված