«Թալիբան»-ը հայտնել է երեք առանցքային նախարարների անունները
copy image url

«Թալիբան»-ը հայտնել է երեք առանցքային նախարարների անունները

Արտաքին 3 տարի առաջ - 17:59 31-08-2021

«Թալիբան» արմատական ​​շարժման ղեկավարները նշանակել են Աֆղանստանի արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նոր նախարարներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թալիբների շարքերում գտնվող աղբյուրին:

Գործակալության տեղեկություններով, Մուլլա Աբդուլ Հանի Բարադարը նշանակվել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, շարժման հիմնադրի որդին՝ Մուլլա Յակուբ Ախունդը, պաշտպանության նախարար, և առաջնորդներից մեկի որդին՝ Ջալալուդդին Հաքքանի Խալիֆա Հաքանին, դարձել է ներքին գործերի նախարար:

Ամենից շատ դիտված