Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արդեն երկու օր է, ինչ փակ է Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ավտոճանապարհը։
Մինչ այս պահը տարվող բանակցությունները դեռևս իրենց դրական արդյունքը չեն տվել։ Երեք համայնք՝ Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը, շարունակում են կտրված լինել արտաքին աշխարհից։
Ավելին՝ Օրագիր.news-ի տեղեկություններով, թշնամու զինված ուժերն ամբողջ գիշեր հատուկ տեխնիկայով քանդել են միջպետական ճանապարհը։ Թեմայի շուրջ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։