Խաղաղապահներն ապահովում են Արցախի ջրամբարի կառուցման անվտանգությունը
copy image url

Խաղաղապահներն ապահովում են Արցախի ջրամբարի կառուցման անվտանգությունը

Ներքին 3 տարի առաջ - 10:38 27-08-2021

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Արցախի բնակչության ու արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը։

«Տվյալ օբյեկտը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ինչի պատճառով ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունն անհրաժեշտ է», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Հիդրոտեխնիկայի մասնագետները Մարտակերտի շրջանում, սահմանազատման գծի մոտ արդեն սկսել են արհեստական ջրամբարի ստեղծման ինժեներական աշխատանքները:

«Այստեղ արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը։

Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Ամենից շատ դիտված