Թուրքիան տարհանում է զինվորականներին Աֆղանստանից
copy image url

Թուրքիան տարհանում է զինվորականներին Աֆղանստանից

Արտաքին 3 տարի առաջ - 09:36 26-08-2021

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Աֆղանստանից երկրի զինված ուժերի տարհանման մեկնարկի մասին՝ իրավիճակի գնահատումից հետո: Այս մասին հաղորդում է Anadolu Agency-ն:

«Աֆղանստանից Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների տարհանումը սկսվում է ստեղծված պայմանների գնահատումից հետո: Թուրքական զինված ուժերը վերադառնում են հայրենիք կատարած պարտքի հպարտությամբ»,- ընդգծել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը նշում է, որ Քաբուլի օդանավակայանում քաոսը կարգավորվել է, ապահովվել են անվտանգությունն ու այլ անհրաժեշտ գործողությունները: Բացի դրանից, Թուրքիայի 1129 խաղաղ բնակիչ Աֆղանստանից տարհանվել է ռազմական ինքնաթիռներով:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի