ԱՄՆ-ն թույլ կտա ՆԱՏՕ-ի քաղաքացիներին և գրին քարտ ունեցողներին մուտք գործել Քաբուլի օդանավակայան
copy image url

ԱՄՆ-ն թույլ կտա ՆԱՏՕ-ի քաղաքացիներին և գրին քարտ ունեցողներին մուտք գործել Քաբուլի օդանավակայան

Արտաքին 3 տարի առաջ - 18:54 23-08-2021

CNN-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ կտա Քաբուլի օդանավակայան մուտք գործել միայն ամերիկացիներին և ՆԱՏՕ-ի այլ երկրների քաղաքացիներին, ինչպես նաև գրին քարտ ունեցողներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլի օդանավակայանի տարածքում տեղական ժամանակով առավոտյան ժամը չորսի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել աֆղանական անվտանգության ուժերի եւ անհայտ անձանց միջեւ: Աֆղանստանի անվտանգության ուժերից մեկը զոհվել է, երեքը՝ վիրավորվել:

«Թալիբան» խմբավորման զինյալները մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և օգոստոսի 15 -ին հայտարարել երկրի տարածքի լիակատար վերահսկողության մասին: