Հունաստանը Թուրքիայի հետ 40 կիլոմետր ցանկապատ է կառուցել
copy image url

Հունաստանը Թուրքիայի հետ 40 կիլոմետր ցանկապատ է կառուցել

Արտաքին 3 տարի առաջ - 21:01 21-08-2021

Հունաստանն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին 40 կմ ցանկապատի կառուցումը`փախստականների մուտքը Եվրոպա կանխելու համար՝ թալիբների կողմից Աֆղանստանը գրավելուց հետո: Այս մասին հայտնում է Ekathimerini-ն:

«Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպական միությունում մտավախությունների պատճառ են դարձել՝ կապված 2015 թվականի փախստականների ճգնաժամի կրկնության հետ, երբ Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս պատերազմից և աղքատությունից փախած գրեթե մեկ միլիոն մարդ Թուրքիայից Հունաստան գնացին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հունաստանը հայտարարել է, որ իր սահմանապահ զորքերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում, և որ այն կրկին դարպաս չի դառնա դեպի Եվրոպա:

Աֆղանստանի ճգնաժամը «հնարավորություններ է ստեղծել միգրանտների հոսքի համար», - Էվրոսի տարածաշրջան այցելելուց հետո հայտարարել է Քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը: «Մենք չենք կարող պասիվ սպասել հնարավոր հարվածին», - լրագրողներին ասաց Խրիսոխոիդիսը:

Ամենից շատ դիտված