Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում, երբ Պուտինը խոսում էր տնտեսության զարգացման մասին, հանկարծակի զանգել է Մերկելի հեռախոսը:
RIA Kremlin Pool Telegram ալիքում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Մերկելը արագ ձեռքը տանում տաբատի աջ գրպանը և փորձում անջատել հեռախոսի ձայնը: Դատելով նրա դեմքից՝ կանցլերը ակնհայտորեն դժգոհ է ստեղծված իրավիճակից:
Դրանից հետո Պուտինը, ուշադրություն չդարձնելով կատարվածին, սկսել է խոսել այն մասին, որ իրենք անընդհատ հեռախոսային կապի մեջ են գտնվում:
Մերկելն ուրբաթ օրն այցով ժամանել է Մոսկվա որը, թերևս, նրա վերջին պաշտոնական այցը կլինի Ռուսաստան: Սեպտեմբերին Գերմանիայում կկայանան Բունդեսթագի ընտրությունները, որոնց նա չի մասնակցի: Պուտինի հետ հանդիպումից հետո Մերկելն օգոստոսի 22-ին կմեկնի Կիև: Այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում են տնտեսությունը, էներգետիկան, անվտանգությունը և միջազգային հրատապ խնդիրները: