ԱԺ-ում լրագրողների գործունեության իրականացման կարգում փոփոխություններ են կատարվել
copy image url

ԱԺ-ում լրագրողների գործունեության իրականացման կարգում փոփոխություններ են կատարվել

Ներքին 3 տարի առաջ - 16:24 18-08-2021

Այսօր ԱԺ նիստին քննարկվել է Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն եւ ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:

Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ ԱԺ այգում: Պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:

Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչեւ 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչեւ 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:

13 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է:

ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվել է: