Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել
copy image url

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել

Արտաքին 3 տարի առաջ - 20:04 17-08-2021

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 6208 դեպք, ինչը նոր հակառեկորդ է դարձել համավարակի սկզբից ի վեր, այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 17 -ին, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ COVID-19- ի յուրաքանչյուր 13-րդ թեստը դրական է եղել:

Հատկապես բարդ է իրավիճակը Թբիլիսիում․ այստեղ միջին ծանրության հիվանդների համար 500 մահճակալով դաշտային հիվանդանոց է բացվել:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է վարակման 490 462 դեպք, մահացել է 6 483 դեպք (օրական 47):