«Դավինչի» տուրիստական գործակալության հանցավոր գործունեությունից տուժողների թիվն այս պահին արդեն գերազանցել է 120-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջոում գրառում է կատարել փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Փաստաբանը նաև տեղեկացնում է, որ հափշտակված ընդհանուր գումարը 100 միլիոն ՀՀ դրամ է, թեև կան քաղաքացիներ,որոնք դեռ ոստիկանությանը չեն դիմել։