Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում այսօր, օգոստոսի 21-ի գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 17-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր և վաղը երեկոյան ժամերին, 20-ից 21-ը` կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 18-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 17-ից 18-ը կբարձրանա 2-4 աստիճանով: