«Իշխանության կենսատարածքը Երևանի կենտրոնն է, դրանից դուրս նրանք չկան, և նրանք, բնականաբար, վախեցած են: Այո՛, վախենում են, որովհետև գիտեն, թե ինչ են արել»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը` անդրադառնալով ԱԺ-ում իրականացվող անվտանգային աննախադեպ միջոցառումներին:
Նրա խոսքերով` թեև այս պահին դեռևս ունեն ինչ-որ վարկանիշ, բայց տեսնում են նաև իրենց իշխանության անկումը, նաև գիտեն թե հետագայում ինչ է լինելու, քանզի հասկանում են, թե նույն անվտանգային խնդիրներում ինչ ծանրագույն վիճակում ենք հայտնվելու:
«Տեսնում են հասարակության սոցիալական կատաստրոֆան, այս ֆանտաստիկ գնաճը, որ իրենք չեն կարողանում կանգնեցնել, կամ չեն ցանկանում։ Նիկոլը` իր իշխանությամբ, իշխանության բացակայությունն է, որը շատ արագ հանգեցնելու է պետության բացակայության, եթե չսթափվենք»,- ասել է Բաղդասարյանը։
Ըստ նրա` Փաշինյանը տեսնում է իր անկումը` ելնելով երկու ընդգծված հանգամանքից, որը տեսանելի է բոլորին, առաջինը՝ ներքին բողոքի հասունացումն է, երկրորդը` արտաքին հարաբերություններում է, որտեղ նրան ստիպելու են գնալ ցավոտ լուծումների։
Մանրամասները՝ տեսանյութում։