Բելառուսում արգելափակման գրանցամատյան են մտել Youtube-ը և Facebook-ը
copy image url

Բելառուսում արգելափակման գրանցամատյան են մտել Youtube-ը և Facebook-ը

Արտաքին 3 տարի առաջ - 10:08 15-08-2021

Բելառուսում համացանցի վիճակին հետևող մշտադիտարկման ծառայությունները, մասնավորապես VAS Experts-ը, հայտնում են, որ հանրահայտ սոցիալական ցանցերը Բելառուսում ներառվել են արգելափակման գրանցամատյանում: Հաղորդագրություններում ասվում է, որ YouTube-ը, Facebook-ը, Instagram-ը, Telegram-ը, TikTok-ը և VKontakte-ն արգելափակված են: Իբր, սկզբում Տեղեկատվության նախարարությունը որոշել է արգելափակել առանձին օգտահաշիվներ, սակայն քանի որ դա տեխնիկապես անհնար էր, ստիպված արգելափակել են դոմենները:

Միևնույն ժամանակ, Բելառուսի շատ քաղաքացիներ դեռևս կարող են շարունակել օգտվել այդ ծառայություններից, քանի որ դեռ ոչ բոլոր օպերատորներն են կարողացել կատարել հրահանգը:

Սակայն մինչ այժմ Բելառուսի իշխանությունների կողմից պաշտոնական հայտարարություն չի եղել:

Ամենից շատ դիտված