Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ իրենց Բե-200 ինքնաթիռը կործանվել է Թուրքիայում: Այս մասին ասվում է գերատեսչության մեկնաբանության մեջ:
Նախարարության տվյալներով, ինքնաթիռի անձնակազմը իրականացնում էր հրդեհների մարման խնդիր:
Ինչպես ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ, ինքնաթիռը կործանվել է 2021 թվականի օգոստոսի 14 -ին, Մոսկվայի ժամանակով մոտ 15.10-ին, Ադանայի շրջանում. «Օդանավում եղել են 5 ռուս զինծառայողներ և Թուրքիայի Հանրապետության 3 ներկայացուցիչներ, որոնք անձնակազմին մատնանշել են հրդեհների մարման օջախները: Ողբերգության պատճառները պարզելու համար աղետի վայր է ուղևորվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը»:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը պարզաբանում է վթարի հանգամանքները և դեպքի վայր է ուղարկել դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին: