Վրաստանի «Սարպի» մաքսակետում 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավվել և վերադարձվել Թուրքիային
copy image url

Վրաստանի «Սարպի» մաքսակետում 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավվել և վերադարձվել Թուրքիային

Արտաքին 3 տարի առաջ - 20:07 13-08-2021

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա հիվանդ կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման)։

Մաքսատան աշխատակիցները ստուգման նպատակով կանգնեցրել են կարտոֆիլով բեռնված երկու բեռնատար: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմներ:

Պարզվել է, որ կարտոֆիլը հիվանդ է: Նշված բեռը վերադարձվել է արտահանող երկրին՝ Թուրքիային, հաղորդել է Sputnik-ը:

Ամենից շատ դիտված