Թուրքիայի զինված ուժերը և նրանց հետ համագործակցող սիրիական զինված ընդդիմադիր կազմավորումները հինգշաբթի հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Հասեկե նահանգում գտնվող Թել Թամեր ավանի բնակավայրին: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ երկու դպրոց է տուժել, մի քանի արկ է արձակվել նրանց ուղղությամբ: Նշվում է, որ կառույցները «զգալի նյութական վնաս են կրել»: Ընդգծվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոր ուսումնական տարվա մեկնարկից օրեր առաջ: