Ուղիղ եթեր
Գուցե փաստերով դիմենք դատարան. Գևորգ Ալեքսանյան
copy image url

Գուցե փաստերով դիմենք դատարան. Գևորգ Ալեքսանյան

Սպորտ 3 տարի առաջ - 15:54 12-08-2021

Տոկիո-2020-ի ընթացքում հունահռոմեական ոճի 4 հայ ըմբիշից միակ մեդալը նվաճեց Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մեդալին մոտ էր նաև Կարապետ Չալյանը, սակայն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանե պայքարը լքեցին 1/4 եզրափակչից:

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանն այսօր ամփոփեց մեր մարզիկների ելույթները:

«Շնորհավորում եմ բոլոր մեդալակիրներին ու մասնակիցներին:

Ազատ ոճում մրցավարի գործոնը մեծ չէ, իսկ հունահռոմեականում մանր դետալները շատ են: Մրցավարը եթե ցանկանա, շատ մանրուքներ կարող է գտնել ու «պատժել» ըմբիշներից մեկին: Ես՝ լինելով մրցավար, շատ լավ տեղյակ եմ, թե ինչ կարող է անել մրցավարը: Արմեն Մելիքյանը լավ չէր զգում 2-րդ գոտեմարտից առաջ, միգուցե, թունավորում էր, և Արմենի պարագայում ոչինչ չենք կարող ասել մրցավարության մասին:

Իմ կարիերայի ընթացքում չեմ տեսել մի դեպք, երբ մաքուր հաղթանակը ֆիքսեն մրցավարները, հետո չեղարկեն հաղթանակը: Եթե չելենջ չկա, մրցավարները չեն կարող նայել կրկնապատկերը: Մինչև հաղթանակը արձանագրելը, մրցակցի մարտավկան չի սեղմել չելենջ: 3 մրցավարի կողմից եղել է արձանագրում: Մարզիկն արդեն ընդունել էր պարտությունը, չէր ցանկանում բարձրանալ: Սեղանի մրցավարը ցույց է տալիս՝ ով է հաղթել, հաղորդավարը բարձրաձայն տալիս է Կարեն Ասլանյանի անունը: Ժյուրիի անդամը «ստիպեց» սեղանի մրցավարին կրկին նայել կրկնապատկերը, և փոխվեց որոշումը: Ես նման բան չեմ տեսել:

Խնդրում եմ չքաղաքականացնել: Իմ բողոքը մրցավարության դեմ է: Ժյուրիի «թեթև ձեռքով» 5 տարվա աշխատանքը «ջուրն է ընկնում»:

77 կգ քաշային կարգում Չալյանը հասավ կիսաեզրափակիչ: Համարում եմ, որ կիսաեզրափակչում պարտությունն իմ մեղքն էր: Ուրեմն, ինչ-որ բան այն չէինք արել:

3-րդ տեղի համար գոտեմարտում մրցակիցը ադրբեջանցի էր: Պրովոկացիայի համար պետք է զգուշացնել, սակայն մրցավարները զգուշացում չտվեցին ադրբեջանցուն: Կարոյին նկատողություն տվեցին, մրցակցին՝ 2 միավոր, փոխվեց ամեն ինչ ու եղավ պարտություն:

97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուրը պարտվում էր, «ստիպեց» մրցակցին իջեցնել պարտեր: Մրցակիցը ոտքն էր բռնել, որի պատճառով վնասվածք ստացավ, բայց դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակչին լիարժեք պատրաստ չէր, բայց գնաց գոտեմարտի: Ուզում եմ ֆիքսել, որ մարզիկներ կան, որոնց հանդեպ մրցավարները բարեհամբույր են:

Առաջինը Արթուրին իջեցրին պարտեր: 32 վայրկյան Եվլոևը փորձում էր, սակայն չէր ստացվում: Արթուրը փակեց մրցակցին, 2 միավոր պետք է ստանար Արթուրը ու մարզիկներին հրավիրեին կանգնած դիրք: Ոչինչ, թող չլիներ 2 միավոր: Եվլոևը ձեռքով ցույց տվեց, որ չելենջ սեղմի մարտավկան՝ անհույս վիճակում լինելով: 2 րոպե մրցավարները փնտրեցին-փնտրեցին, չգիտեմ ինչ գտան ու 2 միավոր տվեցին Եվլոևին: Մրցավարները ոչինչ չարեցին, ժյուրին արեց իր գործը»,- ասաց Ալեքսանյանը:

«Մեզ մնում է՝ վերանայել ամեն ինչ, հավաքագրել փաստերն ու դիմել դատարան: Տեսնենք, ինչպես կլինի»,-հավելեց Ալեքսանյանը:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն

Ձեզ գուցե հետաքրքրի