Կատարի իշխանությունները Սաուդյան Արաբիայում երկրի նոր դեսպան են նշանակել Բենդեր Մուհամադ Աբդուլահ ալ-Աթիյային: Այս մասին հաղորդել է Կատարի QNA պաշտոնական լրատվական գործակալությունը:
Ալ-Աթիյան Էր-Ռիադում Կատարի առաջին դեսպանն է դարձել Պարսից ծոցի մի շարք երկրների և Դոհայի միջև հարաբերություններում քառամյա ճգնաժամից հետո:
Ավելի վաղ՝ հունիսին, Սաուդյան Արաբիան նշանակել էր Կատարում իր առաջին դեսպանին վերջին չորս տարվա ընթացքում: