Կառավարությունը 2 մլն 400 հազար կհատկացնի զինվորական ծառայությունը այլընտրանքայինով փոխարինած անձանց
copy image url

Կառավարությունը 2 մլն 400 հազար կհատկացնի զինվորական ծառայությունը այլընտրանքայինով փոխարինած անձանց

Ներքին 3 տարի առաջ - 14:09 10-08-2021

Կառավարությունը 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով կառավարության պահուստային ֆոնդից 2 մլն 400 հազար դրամ կփոխանցվի պետական գերատեսչություններին՝ 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունը այլընտրանքային աշխատանքային ծառայությամբ փոխարինած 16 անձանց աշխատավարձեր վճարելու համար։ Ըստ օրենքի՝ նրանք պետք է ստանան մինչև 30 հազար դրամ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ ըստ « Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը, ինչպես նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

Ամենից շատ դիտված