Մի շաբաթ է՝ պարզ հարց ենք տալիս՝ ի՞նչ եք բանակցում, ո՞ւմ հետ, ինչի՞ մասին. Իշխան Սաղաթելյանը՝ իշխանություններին
copy image url

Մի շաբաթ է՝ պարզ հարց ենք տալիս՝ ի՞նչ եք բանակցում, ո՞ւմ հետ, ինչի՞ մասին. Իշխան Սաղաթելյանը՝ իշխանություններին

Ներքին 3 տարի առաջ - 13:26 10-08-2021

ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով իշխանությանը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մի շաբաթ է՝ պարզ հարց ենք տալիս՝ ի՞նչ եք բանակցում, ո՞ւմ հետ, ինչի՞ մասին: Ասում եք, թե հանգիստ լինենք, թե դուք ժողովրդի թիկունքում բան չեք ստորագրի»։

Նա նշեց, որ դրան չի հավատում:

«Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ստորագրել եք ողբերգական փաստաթուղթ։ Կամ ասում եք, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մի անվանեք կապիտուլյացիոն։ Բա ի՞նչ անվանենք։ Նոյեմբերի 9-ն Արարատ Միրզոյանի վրա հարձակման ամսաթիվը չի, այլ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը»։

Սաղաթելյանը իշխանությանը հորդորեց ևս մեկ անգամ չսխալվել և չստորագրել մի բան, որի դեպքում արդեն կտեսնեն ժողովրդի ցասումը։