Լոնդոնում տղամարդը դանակահարել է երկու ոստիկանների
copy image url

Լոնդոնում տղամարդը դանակահարել է երկու ոստիկանների

Արտաքին 3 տարի առաջ - 18:47 07-08-2021

Լոնդոնում երկու ոստիկաններ են վիրավորվել դանակով հարձակման հետևանքով, ասվում է մայրաքաղաքային ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հարձակումը կատարվել է ուրբաթ երեկոյան, երբ Նոել Պարկ Ռոուդ շրջանում տղամարդը մոտեցել է երկու ոստիկանի ու նրանց հետ կանգնած 61-ամյա տղամարդու և վիրավորել նրանց:

Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում, իսկ հետաքննության շրջանակներում հետագայում ձերբակալվել է ևս երկու անձ: Երեքն էլ շարունակում են մնալ կալանքի տակ, հայտնել են ոստիկանությունից: Հանցագործության դրդապատճառը պարզվում է. այս փուլում այն ​​չի համարվում ահաբեկչության հետ կապված:

Ավելի ուշ ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանները դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ դանակահարված 61-ամյա տղամարդը բժիշկների կողմից հետազոտվել է և գտնվում է հիվանդանոցում. նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ամենից շատ դիտված