Արցախի Մարտունիի շրջանում վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 հա տարածք. ՌԴ ՊՆ
copy image url

Արցախի Մարտունիի շրջանում վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 հա տարածք. ՌԴ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 23:43 05-08-2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները շարունակում են իրենց առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում. հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում 27 դիտակետերում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները տեղանքում:

Վերջին մեկ օրվա ընթացքում Մարտունիի շրջանում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 2 հա տարածք և ստուգվել է 2 շենք:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 231.5 հա տարածք, 668.3 կմ ճանապարհ, 1920 շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 781 պայթյունավտանգ առարկա:

Ամենից շատ դիտված