Թաիլանդի իշխանություններն արգելել են արևապաշտպան քսուքները. նրանց, ովքեր կօգտագործեն դրանք, սպառնում է տուգանք: Այս մասին հայտնել է Bangkok Post-ը:
Թաիլանդի ազգային պարկերի, վայրի բնության և բույսերի պետական դեպարտամենտը այդ որոշումը բացատրել է տարածաշրջանի բացառիկ բնության պաշտպանությամբ:
«Հետազոտությունները ցույց են տվել, որ արևապաշտպան քսուքների մեջ պարունակվող քիմիական նյութերի մի մասը վնասակար է կորալների համար, ազդում է նրանց վերարտադրողականության վրա և առաջացնում է նրանց գունազրկում»,- ասել է դեպարտամենտի գլխավոր տնօրեն Տանյա Նեթիտամակուլը: