ԵՄ-ում «Sputnik V»-ի հաստատման համար բավարար տվյալներ չկան. ԵՄ ղեկավար
copy image url

ԵՄ-ում «Sputnik V»-ի հաստատման համար բավարար տվյալներ չկան. ԵՄ ղեկավար

Արտաքին 3 տարի առաջ - 12:59 04-08-2021

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) չունի բավարար տվյալներ Sputnik V կորոնավիրուսային ռուսական պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ, որպեսզի Եվրամիությունում դեղը գրանցվի:

«Sputnik-ի շուրջ աղմուկը հանդարտվել է: EMA- ին դիմումը վաղուց է ներկայացվել: Այնուամենայնիվ, մատակարարը դեռ չի տրամադրել բավարար հուսալի տվյալներ`անվտանգությունն ապահովելու համար: Սա հարցեր է առաջացնում », - հայտարարել է ֆոն դեր Լայենը:

Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցման է ներկայացվել EMA- ում 2021 թվականի մարտի 4 -ից: Օրերս Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին ասել է, որ Sputnik V- ով պատվաստված ռուսաստանցիների մուտքի արգելքը ԵՄ անընդունելի է:

Ավելի վաղ Սան Մարինոյի իշխանությունները պարզաբանել էին իրավիճակը ԵՄ -ում Sputnik V- ի հնարավոր ճանաչման հետ կապված:

Ամենից շատ դիտված