Երգչուհի ՄաքՍիմը գիտակցության է եկել կոմայից հետո և այժմ ապաքինվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով աստղի ներկայացուցչին:
Ինչպես պարզաբանում է Mash Telegram-ալիքը, 38-ամյա երգչուհու թոքերի արհեստական սարքն անջատել են, նա ինքնուրույն շնչում է թթվածնային դիմակի միջոցով և հիվանդանոցում տեղաշարժվում է սայլակով: Նա դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Երդչուհու առողջական վիճակի դինամիկան բժիշկները դրական են համարում, թոքերը վերականգնվում են թոքաբորբից հետո: