Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
copy image url

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Ներքին 3 տարի առաջ - 14:43 03-08-2021

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Քվեարկությանը մասնացել են 70 պատգամավոր, և բոլորն էլ ընտրել են Ռուբինյանին»,–ասաց նա։

Ռուբինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար։

Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։

Հավելենք, որ ԱԺ–ում այժմ շարունակվում է ԱԺ նախագահի տեղակալներին ներկայացնելու գործընթացը։ Այս պահին ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած հաջորդ թեկնածուին` Հակոբ Արշակյանին, որից հետո կներկայացնեն նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրության 104–րդ հոդվածի համաձայն` խորհրդարանն իր կազմից է ընտրում Ազգային ժողովի նախագահին ու նրա երեք տեղակալներին: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում ու հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ամենից շատ դիտված