Վրաստանում մեկնարկում է բազմազավակ և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային սուբսիդավորման ծրագիրը
copy image url

Վրաստանում մեկնարկում է բազմազավակ և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային սուբսիդավորման ծրագիրը

Արտաքին 3 տարի առաջ - 21:59 02-08-2021

Վրաստանի կառավարությունը սկսում է հիփոթեքային սուբսիդավորման ծրագիրը բազմազավակ ընտանիքների կամ նորածին երեխա ունեցող ընտանիքների համար: Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այսօր մենք սկսում ենք հիփոթեքային վարկերի սուբսիդավորման պետական ​​ծրագիրը` բազմազավակ ընտանիքների կամ նորածին երեխաներ ունեցող ընտանիքների կենսապայմանները բարելավելու համար», - ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Թուրնավան կառավարության նիստից հետո խոսել է ծրագրի պարամետրերի մասին: Նրա խոսքով, նորածին երեխաներ ունեցող ընտանիքների համար կառավարությունը կսուբսիդավորի հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի մոտ կեսը, երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին`տոկոսադրույքի մոտ 2/3 -ը: Վարկի գումարը չպետք է գերազանցի 200 հազար լարին (64 հազար դոլար): Ծրագրին մասնակցելու համար ընտանիքները կկարողանան դիմել առևտրային բանկեր`սեպտեմբերի 1-ից: