Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը
copy image url

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Ներքին 3 տարի առաջ - 15:18 31-07-2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Պետրոս աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով: