Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
copy image url

Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները

Ներքին 3 տարի առաջ - 09:05 31-07-2021

Հուլիսի 30-ին` ժամը 23:34-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի փողոցներից մեկում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է հուլիսի 31-ին` ժամը 00:36-ին, մարվել՝ 01:37-ին:

Այրվել են երկհարկանի տան երկրորդ հարկում գտնվող երկու սենյակների (յուրաքանչյուրը՝ մոտ 12 քմ) փայտե հատակը, կահույք, կենցաղային տեխնիկա՝ մասնակի։

Ամենից շատ դիտված