Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական գործակալությունը պատրաստում է ԼՂ ամբողջ տարածքն ընդգրկող նոր հատակագիծ։ Այս մասին հայտարարել է այդ գործակալության ղեկավարը, տեղեկացնում է hraparak.am-ը։
Հատակագծում նշված են լինելու բոլոր ենթակառուցվածքները, բնակավայրերը և ավտոճանապարհները, ինչպես նաև էլեկտրամատակարարումն ու այլ կոմունիկացիաներ։
Ըստ АПА լրատվական գործակալության՝ նոյեմբերի վերջին այն պատրաստ է լինելու ներկայացման համար։