Հարձակում Աֆղանստանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի վրա. կա մեկ զոհ
copy image url

Հարձակում Աֆղանստանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի վրա. կա մեկ զոհ

Արտաքին 3 տարի առաջ - 18:46 30-07-2021

ՄԱԿ-ի կենտրոնակայանը, որը գտնվում է Աֆղանստանի արևմուտքում՝ Հերաթում, հուլիսի 30-ին ենթարկվել է հարձակման: Նախնական տվյալներով, զոհվել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության առաքելությանը:

Զոհվել է Աֆղանստանի ոստիկանության ծառայողը, մի քանի մարդ վիրավորվել են, այդ թվում՝ սպաներ: ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան: Կենտրոնակայանը ենթարկվել է նռնականետի և հրետանու գնդակոծման:

Այս պահին հայտնի չէ, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը և ով է կասկածյալը:

Ամենից շատ դիտված