Բելգիայում 18 տարեկանից բարձր բնակչության 70.1%-ը ամբողջովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն նշվում է նաև, որ 4%-ով հիվանդացությունն աճել է: Այս մասին հայտնել է Առողջապահության հարցերով Sciensano ազգային ինստիտուտը:
Բելգիայում 83,3%-ը կամ մոտ ութ միլիոն մարդ արդեն պատվաստվել է առնվազն մեկ դեղաչափով, 6,5 միլիոնը կամ 70,1%-ը ամբողջովին պատվաստվել է: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ֆլանդրիայում (73%), ամենացածրը՝ Բրյուսելում (53%):
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խնդիր էր դրել մինչև հուլիսի վերջ ամբողջությամբ պատվաստել ԵՄ բնակիչների 70%-ին՝ կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու և վտանգավոր հիվանդության տարածումը արգելակելու համար: Ներկայումս ԵՄ-ում ընդհանուր առմամբ ամբողջովին պատվաստված է 57%-ը, մեծահասակների 70%-ը ստացել է առնվազն մեկ դեղաչափ: