Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա ու մնալու է պատժելի․Վլադիմիր Վարդանյան
copy image url

Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա ու մնալու է պատժելի․Վլադիմիր Վարդանյան

Ներքին 3 տարի առաջ - 12:50 30-07-2021

Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա ու մնալու է պատժելի, այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելու է մենակ այդ հարցում, թե այդ արատավոր վարքագծի պատիժը սահմանելու է օրենքով:

Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Վերջինս ներկայացրեց ՔՕ-ում նախատեսվող փոփոխությունները, որով առաջարկվում է սահմանել, թե ովքեր են իշխանության ներկայացուցիչները և ինչ պատասխանատվություն է նախատեսվելու նրանց վիրավորելու կամ զրպարտելու համար:

«Անձին վիրավորում կամ զրպարտում են ոչ թե նրան դիտարկելով որպես իրավահարաբերությունների մասնավոր սուբյեկտ, այլ որպես հանրային ծառայության մեջ գտնվող անձի, որը կատարում է իր ծառայողական պարտականությունները»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը, շեշտելով, որ՝ նման պարագայում, երբ անձին իր ծառայողական պարտականությունները կատարելու համար հասցվում է վիրավորանք կամ զրպարտություն, համարժեք իրավական արձագանք է անհրաժեշտ:

Ըստ նրա՝ այս խնդրի ամբողջական և երկարաժամկետ լուծումը պահանջում է գաղափարական-տեղեկատվական մեծ աշխատանք, սակայն խնդիրն իր բնույթով, ծավալով այնքան տարածված է և նաև միտումներ ունի ավելի ընդլայնվելու, որ իրավական պատասխանատվության միջոցով կանխարգելման մեխանիզմներ ներդնելն անհրաժեշտություն է դարձել: