Թուրքիայի հարավային հատվածն ընդգրկած անտառային խոշոր հրդեհներից բացի՝ երկիրը կանգնել է նոր փորձության առջև. երկրի արևելքում գտնվող Մուշի գավառում երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին գրում է թուրքական Hürriyet թերթը:
3.6 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մուշ գավառի Վարտո քաղաքում: Այն զգացվել է նաև հարևան Էրզրում նահանգում: Մասնագետների կարծիքով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 21.86 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի հարավային մի շարք նահանգներում անտառային հրդեհները շարունակվում են: Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված են բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները: Ավելի վաղ պետության ղեկավարի մամուլի քարտուղարը Թուրքիայի հարավային մասում բռնկված հրդեհներն անվանել էր ազգային աղետ: