ՌԴ-ն պարտավոր է անվտանգությունն ապահովող միջոցներ ձեռնարկել. Պեսկովը՝ Վրաստանում զորավարժությունների մասին
copy image url

ՌԴ-ն պարտավոր է անվտանգությունն ապահովող միջոցներ ձեռնարկել. Պեսկովը՝ Վրաստանում զորավարժությունների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 18:48 29-07-2021

Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվությունը Ռուսաստանի սահմանների մոտ պարտադրում է միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վրաստանում մեկնարկած Agile Spirit 2021 զորավարժությունները:

«Սա լրացուցիչ հաստատումն է այն բանի, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ենթակառուցվածքով (գտնվում է) մեր սահմանների շուրջը, ոչ միայն շուրջը, այլև հպվում է մեր սահմաններին: Սա, իհարկե, ենթակա է շատ ուշադիր հսկողության մեր կողմից: Գլխավորն այն է, որ դա մեզ պարտադրում է միջոցներ ձեռնարկել մեր անվտանգությունն ապահովելու համար: Սա այն է, ինչ բազմիցս ասել են և նախագահը, և պաշտպանության նախարարը, և տարբեր մակարդակի մեր ներկայացուցիչները»,- ասել է Պեսկովը:

Ձեզ գուցե հետաքրքրի