Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում
copy image url

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում

Ներքին 3 տարի առաջ - 16:03 29-07-2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ Սոթքի հանքավայրն այս պահին չի աշխատում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Սանոսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Անվտանգության նկատառումներից ելնելով Սոթքի հանքավայրի աշխատակիցները և տեխնիկայի որոշ մասը, դուրս են բերվել: Հանքը այս պահին չի աշխատում։ Երեւի, երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նա նաև հավելեց, որ Կութ գյուղի հատվածը լրագրողների համար փակ է՝ նույն անվտանգության նկատառումներից ելնելով: «Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում: Հաշվի առնելով, որ երեկ գրանցվել էր սահմանային միջադեպ՝ այդպիսի որոշում է կայացվել»,- մանրամասնեց մարզպետը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ լրագրողներին չեն թույլատրում աշխատել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում:

Ամենից շատ դիտված