Մեկնարկել են Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները․ ԱՀ քաղաքաշինության նախարարություն
copy image url

Մեկնարկել են Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները․ ԱՀ քաղաքաշինության նախարարություն

Ներքին 3 տարի առաջ - 19:52 27-07-2021

Մեկնարկել են Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները, տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:

«Ընդհանուր առմամբ կառուցվելու են 4 սենյականոց թվով 90 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 16,5 հա է։

Ներկա դրությամբ իրականացվում է հիմքերի տեղադրման համար նախապատրաստական` հողային աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Նարեկ», «Միլենիում», «Կոտտեջ» ՍՊԸ կազմակերպությունները»։

Ամենից շատ դիտված