«Թալիբան» շարժման զինյալները Բաղլան նահանգում պայթեցրել են էլեկտրահաղորդման աշտարակները՝ առանց էլեկտրականության թողնելով Քաբուլ մայրաքաղաքը և հարակից նահանգները: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով աֆղանական Breshna էներգետիկ ընկերությանը:
Համաձայն էլեկտրաէներգիայի ինժեներների հայտարարությունների՝ էլեկտրահաղորդման գծի վնասը տեղի է ունեցել Բաղլան նահանգի Քելագայ գյուղում: Դա ցույց է տալիս, որ ներկայումս տեխնիկները փորձում են վերամիացնել ցանցերը:
Գործակալությունը նշում է, որ Աֆղանստանն էլեկտրաէներգիա է ներմուծում հարևան Թուրքմենստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: