Թուրքական ԱԹՍ-ներն օգտագործվել են արցախահայության դեմ. ԱՄՆ կոնգրեսականներ
copy image url

Թուրքական ԱԹՍ-ներն օգտագործվել են արցախահայության դեմ. ԱՄՆ կոնգրեսականներ

Արտաքին 3 տարի առաջ - 13:08 27-07-2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Սիսիլինը և Գաս Բիլիրակիսը պատրաստում են օրինագիծ, որում կոչ է արվում Պետդեպարտամենտին դադարեցնել ամերիկյան դրոնային տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցնեզիաների գործողությունը մինչ Կովկասում, Հարավային Ասիայում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի դրոնային ծրագրերի ապակայունացնող դերին առնչվող պաշտոնական հետաքննության ավարտը։ Նրանք պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հայտարարել են, որ թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են արցախահայության և քրդերի դեմ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի հայ քաղաքացիական բնակչության և Սիրիայում քրդական ուժերի դեմ, որոնք համագործակցել են ԱՄՆ-ի հետ ԻՊ-ի դեմ պատերազմում և Լիբիայի քաղաքացիական պատերազմում», – ասվում է կոնգրեսականների նամակում, որում ներկայացվում են նաև Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ծավալած մարտական գործողությունների վկայություններ, որոնք հաստատում են ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերում:

Ամենից շատ դիտված