Էջմիածնի քաղաքապետարանը պատրաստվում է 4 ոսկե հուշամեդալ գնել, որոնցից մեկը կոչվում է «Շուշի»։ Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացրած՝ 2021 թվականի գնումների պլանից։
Հուաշմեդալի արժեքը 110 հազար դրամ է։
Նույն արժողությամբ մյուս 3 հուշամեդալները կոչվում են «Լևոն Թագավոր», «Գեղարդ», «Սուրբ Գևորգ»։
Քաղաքապետարանը պատրաստվում է 55 հազար դրամով գնել «Սուրբ Գևորգ» անունը կրող ևս 1 արծաթե հուշամեդալ։
Հիշեցնենք, որ Շուշին Ադդրբեջանի տիրապետության տակ անցավ 44-օրյա պատերազմի հետևանքով, մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր օրը և ի՞նչ հանգամանքներում Շուշին հանձնվեց Ադրբեջանին։
Հետաքրքիր է, որ Էջմիածնի քաղքապետարանը «Շուշի» կոչվող հուշամեդալ է պատրաստվում գնել այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն այն համարում էր «դժբախտ և դժգույն քաղաք»՝ կասկածի տակ էր դնելով Շուշիի հայկական լինելը։