Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի արդյունքը
copy image url

Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի արդյունքը

Սպորտ 3 տարի առաջ - 10:12 27-07-2021

Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումների 59 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը։

Հայ մարզուհին պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 90 կգ-անոց ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 95 կգ-անոց ծանրաձողը, այնուհետև չկարողացավ բարձրացնել 97 կգ կշիռ ունեցող ծանրաձողն ու 95 կգ արդյունքով վարժությունում գրավեց 4-րդ տեղը:

Հրում վարժությունում Յալյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 110 կգ-անոց ծանրաձողը, իսկ երկրորդ և երրորդ փորձով չկարողացավ գլխավերեևում պահել 115 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում ցույց տվեց 205 կգ արդունք:

Ամենից շատ դիտված