Թուրքական Bayrak Makina ռազմական ընկերությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության մեջ օգտագործում է ուկրաինական շարժիչները: Այժմ դրանք կիրառում են Akinci անօդաչու թռչող սարքերի նոր սերնդի մեջ, իսկ ապագայում ծրագրում են տեղադրել ընկերության բոլոր արտադրանքներում: Այս մասին «Դոմ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Baykar Makina-ի գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարը:
Նրա խոսքով, Bayrak Makina-ն Ուկրաինայի հարևան պետությունների շարքում առաջին ընկերությունն էր, որն ուշադրություն է դարձրել ուկրաինական տեխնոլոգիաներին և առաջարկել լայնածավալ համագործակցություն, որը կնքվել է 2018 թվականին:
Նա նշել է, որ ԱԹՍ-ի կառուցման ուղղությունը զարգանալու է, հետևաբար Ուկրաինայի հետ համագործակցությունը ևս ընդլայնվելու է:
«Մեր ծրագրերի մեջ է մտնում նաև արդիականացված սարքավորումների, ավելի ժամանակակից թռչող սարքերի արտադրությունը: Եվ մենք մտադիր ենք մեր ամբողջ տեխնիկայում, որը կարտադրվի մոտ ժամանակներում, տեղադրել ուկրաինական արտադրոոթյան շարժիչներ»,- ասել է գլխավոր տնօրենը: