Գետաշենում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել
copy image url

Գետաշենում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Ներքին 3 տարի առաջ - 12:20 26-07-2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք:

Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:

Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15.503 մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69.764 մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում):

Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ: Գործի նյութերը փոխանցվել են ՀՀ դատախազություն։

Ամենից շատ դիտված