Այսօր թվով երկրորդ երկրաշարժն է գրանցվել Վրաստանի հարավում՝ Քվեմո Քարթլի տարածաշրջանում։ Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
3.7 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արևմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում, հուլիսի 25-ին, ժամը 13։02-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ըստ աղբյուրի՝ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ավելի վաղ, 12։14-ին 2,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Ծալկայից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։