Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթասյանի վիճակը կայուն ծանր է:
Զինծառայողին 8 ժամ վիրահատությունից հետո տեղափոխել են կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Նա Շուշիի «Առանձնակի Գումարտակ»-ի ազատամարտիկ Գուրգեն Աթասյանի՝ հայտնի հրազդանցի Գուգոյի որդին է: