Թեհրանը հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարի կեղծ մեղադրանքների մասին
copy image url

Թեհրանը հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարի կեղծ մեղադրանքների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 23:34 24-07-2021

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Միշել Բաչելետի հայտարարությունը Խուզեստանի նահանգում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պարունակում է բազմաթիվ «կեղծ տվյալներ, կեղծ մեղադրանքներ և սխալ տեղեկություններ»:

Այս կապակցությամբ Իրանը ՄԱԿ-ի հայտարարությունը համարում է «քաղաքական դրդապատճառներից ելնելով» և «թշնամական»:

Խուզեստանում բողոքի ցույցեր են ընթանում խմելու ջրի սակավության հետ կապված, ինչը մի քանի տասնամյակների ընթացքում վատթարագույն երաշտի արդյունք էր: Գործողությունների ընթացքում օգտագործվել է հրազեն:

Ամենից շատ դիտված