Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետազոտության ամփոփիչ տվյալները պատրաստ կլինեն հոկտեմբերին: Մնացած պատվաստանյութերի համար դրանք կհրապարակվեն 2021 թվականի վերջին կամ 2022 թվականի սկզբին:
«Այսօր ավարտվում է զննությունը, «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ հաշվետվությունները պատրաստ կլինեն հոկտեմբերին: Մնացած պատվաստանյութերի վերաբերյալ մենք ծրագրում ենք 2021-ի վերջին և 2022-ի սկզբի առաջին եռամսյակին՝ «Կովիվակի» վերաբերյալ»,- հայտնել է պաշտոնյան:
Մուրաշկոյի խոսքով, անցկացրած հետազոտությունների ու դիտարկումների ծավալը հսկայական է: Նա երախտագիտություն է հայտնել բժիշկներին հետպատվաստումային ժամանակաշրջանների վերաբերյալ «տեղեկատվության բարձր մշակույթի» համար: Բացի դրանից, նախարարն ասել է, որ երախտապարտ է նրանց, ովքեր պատվաստումներից հետո ինքնազննման օրագրեր են պահել: